2022-05-01 16:52
Լրատվական գործակալություններ
Աշոտյան․ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Թե որ ժամին, ինչ բանով, թող մնա ընթացքում կտեսնենք, միանշանակ»,- ասաց նա։
Նշենք, որ 16:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մեծ հանրահավաքը: Հանրահավաքին են միանալու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով, 5165 շարժման անդամներն են ու «Ազատագրում» շարժման անդամները և այլ ուժեր:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն միացել է Սարդարապատից երթով եկած խմբին, տեղեկացնում է News.am-ը: