2022-05-02 09:28
Լրատվական գործակալություններ
Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը
Առաջիկա ժամանակահատվածում ձեռնարկվելիք տարբեր քայլերը կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպմանը: Ինչպես հայտնում է Hurriyet-ը` այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկա ժամանակահատվածում։ Պայմանավորվածություն կար սահմանի որոշման մասին»,- նշել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։