Հայաստանի քաղաքացիները 2022 թվականին ռուսական անձնագրեր ստացողների առաջին եռյակում են

Հայաստանը հայտնվել է առաջատարների եռյակում այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները 2022 թվականի երկու ամսում ռուսական անձնագրեր են ստացել։

Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը հայտնում է, որ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել ավելի քան 13 հազար օտարերկրյա քաղաքացիներ ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք պետական ծրագրի մասնակիցներ են կամ նրանց ընտանիքների անդամներ:

Քաղաքացիություն ստացողների թվում են Հայաստանի, Ղազախստանի ու Տաջիկստանի քաղաքացիները: Բացի այդ, նշվում է, որ 2021 թվականին հունվար և փետրվար ամիսներին 10 հազար մարդ ՌԴ քաղաքացիություն են ստացել:

Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագիրը հաստատվել է նախագահի` 2006 թվականի հունիսի 22-ի հրամանագրով, տեղեկացնում է Sputnik Արմենիա: