Վարդևանյան․ Իրավապահների մեծ մասը կիսում է դիմադրության շարժման մասնակիցների դիրքորոշումը

Իմ կարծիքով՝ իրավապահների մեծ մասը կիսում է մեր դիրքորոշումը։ Այս մասին Ազատության հրապարակում մայիսի 2-ին դիմադրության շարժման պատգամավոր-իրավաբանների ասուլիսի ժամանակ հայտարարեց դրա մասնակիցներից մեկը՝ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Գաղափարական առումով, ինչպես նշեց ընդդիմադիրը, ցուցարարների և ոստիկանների միջև տարաձայնություններ չեն առաջանում:

«Բայց, ցավոք, ինչպես ցանկացած ոլորտում, կան նաև այնպիսի ոստիկաններ, որոնց նույնիսկ ոստիկան կոչել չի կարելի: Նրանք ուղղակի դրա իրավունքը չունեն։ Այսօր մենք մեր աչքով տեսանք այդպիսի մի քանի ներկայացուցչի։ Նրանք օրենքի կամ իրավունքի հետ կապ չունեն»,- ասաց Վարդևանյանը՝ բերելով մի քանի օրինակ։

Պատգամավորը չբացառեց, որ ոստիկանների թվում կարող են լինել համազգեստով անձինք, որոնք իրավապահ համակարգի հետ իրականում որևէ կապ չունեն, տեղեկացնում է News.am։