2022-05-02 18:14
Լրատվական գործակալություններ
Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ արձակվեց
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 2-ին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։
Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Նա նշեց, որ Փարամազյանն այս պահին Դատապարտյալների հիվանդանոցում է։