2022-05-03 12:41
Լրատվական գործակալություններ
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը։ Նրանք վանկարկում են «Նիկո՛լ, դավաճան», իսկ տեղում հավաքված մեքենաներն ազդանշաններով միանում են ակցիային։
Տեղում մեծաքանակ ոստիկանական ուժեր կան, որոնք հորդորում են բացել ճանապարհը, սակայն այս պահին այն դեռ փակ է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։