Ադրբեջանը բնակեցնում են օկուպացված հայկական Հադրութն ու Շուշին

Ադրբեջանի իշխանությունները բնակեցնում են օկուպացված հայկական Հադրութն ու Շուշին։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ավարտվել է 11 մլն մանաթի տենդերը՝ 21 բնակավայրերի նախագծման համար։

Հայկական օկուպացված տարածքներում և «անվտանգության գոտու» տարածքներում կհայտնվեն նոր գյուղեր, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խոսքը հայկական պատմական հողերի մասին է՝ Վարանդա, Քարվաճառ և այլն։

Հատկանշական է, որ Ադրբեջանում հասկանում են այդ տարածքների պատմական պատկանելությունը 44-օրյա պատերազմից հետո դրանք սկսեցին կոչել «ղարաբաղյան տարածքներ»։

Թե կոնկրետ ովքեր են հաստատվելու նոր բնակավայրերում, Ադրբեջանում չեն նշում։ Սակայն լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նորաբնակները կլինեն ոչ թե «փախստականներ» և «հարկադիր տեղահանվածներ», այլ մերձավորարևելյան վարձկաններն իրենց ընտանիքներով, որոնք մասնակցում էին 2020թ Արցախի դեմ ագրեսիային, տեղեկացնում է News.am։