2022-05-03 15:19
Լրատվական գործակալություններ
Ընդդիմությունը երեկոյան կրկին հանրահավաք կանցկացնի Ֆրանսիայի հրապարակում
Ընդդիմությունը պատրաստվում է այսօր ևս Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք իրականացնել։ Բացօթյա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով` մոտակա ժամերին բողոքի ակցիաները շարունակվելու են և կավարտվեն 16։00-ից հետո։
«Ժամը 19։00-ին այս հրապարակում հանրահավաք ենք անելու»,– նշեց Սաղաթելյանը։
Նա շեշտեց, որ լուրեր են պտտվում, թե ոստիկանությունը մտադիր է Ֆրանսիայի հրապարակից դուրս հանել ցուցարարներին, սակայն հորդորեց իրավապահներին չանել այդպիսի քայլ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։