Անհնազանդության բողոքի ակցիաներ Երևանում. երթևեկությունը կաթվածահար է (ԵՒՂԻՂ ԵԹԵՐ)

Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է Կիևյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը:

 

Կիևյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։ Այնուհետև ժամը 1530-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։