2022-05-04 11:56
Լրատվական գործակալություններ
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 24 քաղաքացի
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։
«Երևանի տարբեր հատվածներից, Ժամը 11։00-ի դրությամբ, ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 24 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։