2022-05-04 12:48
Լրատվական գործակալություններ
Ոստիկանություն․ Երևանի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են
Ոստիկանությունը հայտնում է, որ այս ժամին Երևանի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:
Ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ:
«Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները»,– վստահեցնում է գերատեսչությունը։
Նշենք, որ բեռնատարներով և բետոնախառնիչներով այսօր փակվել էին Կիևյան և Հաղթանակի կամուրջները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։