2022-05-04 15:39
Լրատվական գործակալություններ
Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմությանն ու հոգևորականներին
Մենք ենք մեղավոր, որ այդ ընկերություններում, որոնք այժմ ակտիվ աջակցում են ընդդիմությանը, «փայ» չենք մտել։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ընդդիմության նախաձեռնած լայնածավալ բողոքի ակցիաները։
Նրա խոսքով՝ այդ ընկերությունները չեն վախենում արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը։
«Ժամանակին թե՛ այդ ընկերությունները, թե՛ շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել։ Մարտի 1-ից սկսած որոշ եկեղեցականներ վախենում էին քիթը սև «քողերի» տակից հանել: Այո, մենք ենք «մեղավոր»: Ոչինչ։ Վստահ եմ, որ հետևություններ կանեն։ Վստահ եմ, որ այդ բոլոր խմբերը մոտիկից կծանոթանան իմ նշած հետևություններին»,-սպառնաց Սիմոնյանը, տեղեկացնում է News.am-ը։