Ոստիկանները երկու շարքով փակել են Դեմիրճյան փողոցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները երկու շարքով փակել են Դեմիրճյան փողոցը:

 


Նրանք միայն Դեմիրճյան փողոցի բնակիչներին են թույլ տալիսներս ու դուրս անել, եթե ցույց են տալիս անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր:

Քաղաքացիներից մեկը խնդրում էր իրեն թույլ տալ անցնել, քանի որ բժշկի է գնու: Ոստիկանները ստիպեցին զանգահարել բժշկին, բարձրախոսը միացրած խոսել, որից հետո միայն թույլ տվեցին անցնել: Մնացած բոլորին հետ են ուղարկում:

Ոստիկանական այդ շղթայի հետևում 100-ից ավելի ոստիկաններ են ու ոստիկանական մեքենաներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ բակում տեղադրվել են են լուսաձայնային նռնակներ:

Բացի այդ, հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն՝ նշելով, որ ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ընդդիմության հավաքի կազմակերպիչները մտադիր են դրդել հավաքի մասնակիցներին գրավել ԱԺ շենքը: