Լարված իրավիճակ է Աբովյան փողոցում. ոստիկանները ուժով բերման են ենթարկում երթի մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի հրապարակից սկիզբ առած անհնազանդության երթը, որին մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Արեգնազ Մանուկյանը, հասել է Աբովյան փողոց, որտեղ իրավիճակը լարվեց:
Մեծաթիվ ոստիկանական ուժեր սկսեցին ուժ կիրառելով, բերման ենթարկել քայլերթի մասնակիցներին։
Ացկիայի մասնակիցներից մի կին բղավում էր. «Երեխա է, ի՞նչ ես անում: Անչափահաս երեխա է, էն մեքենայի մեջ ծեծում են»:
Ակցիայի մասնակիցներն սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:
Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն և ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ և ցույցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, փակվել են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։