2022-05-05 14:52
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում մարդ է մահացել
Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացի է մահացել, նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։
Տեղեկությունը հայտնեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Շտապօգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։ Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»,– նշեց Դանիելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։