ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՓԱՇԱՆԵՐԻ. ՋՐԲԱԺԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍՕՐ

Երեկվա արտառոց տեսարանը խորհրդարանում՝ նիկոլաթուրքերի կողմից իրենց իսկ պատվին ծափահարություններով, տրամաբանական շարունակությունն էր ավելի վաղ նրանց հրապարակավ արտահայտած գովեստի ու հավանության՝ սանձազերծ կամայականություններ գործել շարունակող ոստիկանության հասցեին։ Հանցավոր խմբավորման բաքոսատոնը, որն ակնհայտորեն զգում է իր մոտալուտ վախճանը և այդ պատճառով ջերմորեն աջակցում ու, պետք է ենթադրել, շռայլորեն վարձատրում է իր վերջին ապավենին՝ ուսադիրավոր ցերբերներին, գնալով ավելի է հիշեցնում վհուկախրախճանք, որտեղ կարմիր գծերն արդեն վաղուց նույնիսկ ոչ թե հատված են, այլ պարզապես չկան: Եվ բողոքի ցույցերի յուրաքանչյուր օրը բերում է դրա ավելի ու ավելի համոզիչ ապացույցներ։

«Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին… Ձեզ բա՛րձր ծափահարություններ քպ ֆրակցիայի ու ողջ թուրք ժողովրդի անունից… Համբիկը Հանուն Հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա…»,- այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Սասունյանին ձերբակալելու համար պարգևավճարները, հավանաբար, կվճարեն թուրքերը, դառնացած մեկնաբանել է հաղորդագրությունն օգտատերերից մեկը։ Մեկ այլ օգտատեր տեղադրել է լուսապատճենը թուրքական կայքէջից. գրառման մեջ նույն հիացմունքն է արտահայտված հայկական ոստիկանության հասցեին, ինչպիսին ավելի վաղ հայտնել էին Նիկոլի հավատարիմ շները՝ «շիշ բռնողը», «անդոն քոչարյանը» և ուրիշներ։ Ոչինչ չես ասի. ներքին ու արտաքին թուրքերն արդեն միաձույվել են էքստազի մեջ՝ բացահայտ ըմբոշխնելով հայերի հանդեպ անօրենության ու դաժանության պատկերները։

Եվ այնուամենայնիվ. Համբիկ Սասունյան։ «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ, որը 1982 թվականին Լոս Անջելեսում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին։ 19-ամյա Սասունյանն այն ժամանակ հայտարարեց, որ սպանությունը գործել է որպես Ցեղասպանության վրեժ թուրքերից ու թուրքական իշխանություններից, և դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի։ Նրան ներում շնորհելու խնդրագիրը երկու անգամ մերժվել է ԱՄՆ դատարանի կողմից. 2006-ին և 2010-ին: 2016-ին նրան ներում շնորհվեց, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը վետո դրեց այդ որոշման վրա:

2019 թվականին ներման հարցերով հանձնաժողովը բավարարեց Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդությունը, սակայն որոշումը կրկին մերժեց նահանգապետը։ Եվ միայն 2021 թվականի փետրվարին Լոս Անջելեսի Գերագույն դատարանը բեկանեց նահանգապետի որոշումը, և հոկտեմբերի վերջին Համբիկ Սասունյանը, որը բանտում անցկացրել էր ավելի քան 38 տարի, ազատ արձակվեց։ Դրանից գրեթե անմիջապես հետո նա եկավ Հայաստան։ «Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմելու Հայրենիքի ջուրը, շնչելու օդը»,- ասաց այն ժամանակ Սասունյանը:

Ահա այսպիսի կենսագրություն, որին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի չընդունել մեկ բան. գլխավորն այդ կենսագրության մեջ անձնուրաց սերն է Հայրենիքի նկատմամբ և սեփական ժողովրդի մեծ ողբերգության համար վրեժխնդիր լինելու ձգտումը։ Այսօր հայրենի հողի վրա, բայց նիկոլյան Հայաստանում այդ մարդու ձեռքերը ոլորում ու ոստիկանական բաժանմունք են տանում թվացյալ հայ, բայց թուրքի ծառաները։ Իրավիճակի ֆանտասմագորիան և անհեթեթությունը կարող ենք լիովին հասկանալ թերևս միայն մենք, այսօր և այստեղ՝ Հայաստանում ու Արցախում ապրողներս։ Մի քանի ժամ անց Համբիկ Սասունյանին ազատ են արձակել ոստիկանությունից, ինչպես որ բաց են թողնում բերման ենթարկված բոլորին, բայց դա արդեն բացարձակապես ոչինչ չի փոխում։

Նրա ձերբակալության ցուցանշական դասն ու ուղերձը նույնն է, ինչ որ 44-օրյա պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, զոհվածների ծնողների, գերիների ու անհայտ կորածների նկատմամբ ոստիկանության (իմա՝ իշխանության) գործողությունների պարագայում. այսօր կենաց ու մահու մարտի են բռնվել (այո՛, հենց կենաց ու մահու) Հայաստանը և հակաՀայաստանը։ Եվ այդ մարտում հաղթանակի գինը հավասարազոր է հայոց պետության, հայ ազգի և հայկական ոգու հետագա գոյությանն ու զարգացմանը։ Այլապես կհաջորդի փաստացի ոչնչացումը։ Սասունյաններն ընդդեմ փաշինյանների (թող ներեն ինձ այդ ազգանվան մյուս կրողները) սասունցիներն ընդդեմ փաշաների. այս դիմակայության մեջ ինչ-որ խորհրդանշականություն կա, ինչ-որ սրբազան իմաստ, որն էլ, ըստ էության, կրում է այսօրվա դիմադրությունը։

Նիկոլաթուրքերի անսահման ցինիզմն ու երեսպաշտությունը դառնում են առավելևս աղաղակող, երբ հիշում ես, թե ինչպես էին «հեղափոխության» օրերին շահարկվում ազգային-ազատագրական պայքարի և Արցախյան ազատամարտի խորհրդանիշները։ Իրեն Մոնթե Մելքոնյանի կերպարով մատուցող տականք Փաշինյանը, նրա սրիկա թիմակիցները, որոնք օտար մարդուն ներկայացնում էին իբրև Ռոբերտ Աբաջյանի պապիկ... Խորագույն ցինիզմի և փարիսեցիության ավելի քան երկու տարի՝ շիրիմների ու հուշարձանների առջև խոնարհումով և հայրենասիրական բարձրագոչ կարգախոսների վանկարկումով, ինչի հետևում թաքնված էին, ինչպես հետո պարզվեց, հակահայկական կեղտոտ նպատակներ։

Զոհվածների շինծու մեծարման և նրանց մայրերի առջև կեղծ խոնարհման երկուսուկես տարի, որպեսզի այսօր նույն այդ մայրերը ստիպված լինեն դուրս գալ փողոց ու նիկոլական ֆեյքերի նողկալի հայհոյանքներն ու վիրավորանքները լսել։

Հայոց պետականության իդեալներին հավատարմության մասին երեսպաշտ հայտարարությունների ու կեղծ հավաստիացումների երկուսուկես տարի, որպեսզի այսօր այդ պետականությունը դրվի թուրքի յաթաղանի տակ և երկիրը վերածվի թուրքական միջանցքի։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ձևական այցելությունների և Հավերժական կրակի առջև ծաղկեպսակներ դնելու երկուսուկես տարի, որպեսզի այսօր ախպերանան նրանց հետ, ովքեր չեն թաքցնում Ցեղասպանությունն ավարտին հասցնելու և մեր Հայրենիքն արդեն ամբողջությամբ զավթելու մտադրությունները։

Կեղծ հայրենասիրական ստախոսության երկուսուկես տարի, որպեսզի այսօր ոստիկանական մեքենայի մեջ խցկեն ու բաժանմունք տանեն այն մարդուն, որը 38 տարի է անցկացրել ամերիկյան բանտում՝ իր սկզբունքներին, իր ժողովրդին և 1915-ի միլիոնուկես զոհերի հիշատակին իր հավատարմության համար

Չորս տարի, որպեսզի այդ ամենը վերջապես դուրս պոռթկա իր ողջ անողոք զազրելիությամբ, նողկալիությամբ ու դիվականությամբ, որոնք պետք է ոչ միայն հեռացնել, այլև սրբել, վռնդել, այրել, արմատախիլ անել այն հողից, որի համար մարտնչել են Մոնթեն, Ազգալդյանը, Ռոբերտը... Մաքրել այնպես, որ այլևս երբեք չծլեն այդպիսի չարքեր։