Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաներին մասնակցող շուրջ 50 քաղաքացու

ՀՀ ոստիկանությունն ամբողջ Երևանում բողոքի ակցիաներ իրականացրած քաղաքացիներից շուրջ 50–ին բերման է ենթարկել տարբեր բաժիններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ժամը 14։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 48 քաղաքացի»,– նշեցին ոստիկանությունից։

Բերման ենթարկելու հիմքը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածն է` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։