2022-05-06 15:30
Լրատվական գործակալություններ
Աբովյան-Երևան ճանապարհին ոստիկանությունն արգելում է բեռնատարների մուտքը մայրաքաղաք
Աբովյան-Երևան ավտոճանապարհին ոստիկանները կանգնեցնում են Երևան եկող բեռնատարների վարորդներին։
Վարորդներից մեկն ասաց, թե առանց որևէ պատճառաբանության ոստիկաններն արգելում են իրենց շարունակել ճանապարհը։
Ոստիկաններից մեկը նշեց, որ Երևանի կենտրոնում խցանումներ են, խանումներից խուսափելու համար են արգելու բեռանատրների մուտքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդդիմությունը բետոնախառնիչներով ու բեռնատարներով փակել էր Երևանի կամուրջները, տեղեկացնում է News.am-ը: