2022-05-06 16:51
Լրատվական գործակալություններ
Աշտարակ-Երևան ճանապարհին կանգնեցնում են բեռնատարներն ու ճշտում ուղղությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են բեռնատարներն ու ճշտում ուղղությունը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աբովյանից Երևան մտնող ճանապարհին ևս ոստիկանության աշխատակիցներ են կանգնած, որոնք թույլ չեն տալիս բեռնատարներին մուտ գործել քաղաք: Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ քաղաքում խցանումներ են, խցանումներից խուսափելու համար են իրենց արգելում մուտքը, կամ ուղեկցում են բեռնատարներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ընդդիմությունը բետոնախառնիչներով և այլ բեռնատարներով արգելափակել էր Երևանի կամուրջները: