2022-05-07 09:29
Լրատվական գործակալություններ
Ալեն Սիմոնյանի մայրը թքում է ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տալիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում իր մայրն է։
«Մայրիկի նյարդերը չեն դիմացել»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ Ալեն Սիմոնյանի մայրը պատշգամբից ընդդիմության երթի մասնակիցների ուղղությամբ մի քանի անգամ թքում է և միջնամատ ցույց տալիս, տեղեկացնում է News.am-ը։