2022-05-08 10:29
Լրատվական գործակալություններ
Մայիսի 9-ին մեծ հանրահավաք կլինի Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը խոսեց անելիքների մասին
Մայիսի 8-ի առավոտյան ընդդիմադիրներն ավտոերթով կշարժվեն դեպի Գյումրի։ Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով վաղվա անելիքները։
«Առավոտյան 9։30-ին Կարմիր խաչի մոտից կշարժվենք Գյումրի, որտեղ ժամը 13-ին հանրահավաք կլինի։ Իսկ ժամը 17։00-ին Ֆրանսիայի հրապարակում Արցախի շունչն է տիրելու` արցախցիները հետաքրքիր մշակութային միջոցառումներ են կազմակերպելու»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` վաղը մեծ հանրահավաք չեն ունենալու, քանի որ դրա հաջորդ օրը մայիսի 9-ն է, և հենց այդ օրը ժամը 17։00-ին մեծ հանրահավաք է սպասվում։
Սաղաթելյանը վստահեցրեց` կազմակերպված առաջ են գնում և գնալու են մինչև վերջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։