2022-05-08 13:57
Լրատվական գործակալություններ
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Գյումրիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դիմադրություն» շարժումը այսօր`մայիսի 8-ին, հանրահավաք է անցկացնում Գյումրիում:
Այսօր Երևանում հանրահավաք նախատեսված չէ: Ֆրանսիայի հրապարակում 17:00-ին արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով: Վաղը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակում մախատեսված է մեծ հանրահավաք:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։