Զոհվածի քույր․ Փաշինյանը ուղղակի փախել է Եռաբլուրից

Առավոտյան 07:00-ից մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝դիմավորելու վարչապետին, սակայն հանդիպումը չի կայացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավաղյանի քույրը։

Նա, մասնավորապես, նշել է

«Առավոտյան 07:00-ից ծնողներս ու մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր՝ դիմավորելու մեր մեծարգո և հարգարժան, շատ սիրելի, պաշտելի, երկրի գլխավոր հրամանատար վարչապետին…

Բայց, ավաղ նրանց հանդիպումը չի կայացել, որովհետև վերջինս ուղղակի փախել է Եռաբլուրից)

Այն մարդն է փախել, որը մի քանի օր առաջ ամբիոնից վանկարկում էր՝ « այ տենց փախնելու եք, ոնց միշտ եք փախել»,- նշել է նա, տեղեկացնում է News.am։