2022-05-09 19:23
Լրատվական գործակալություններ
Շառլ Միշելն անսպասելի այցով ժամանել է Օդեսա
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անակնկալ այցով ժամանել է Օդեսա, հայտնում է France 24-ը։ ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Միշելը ստիպված էր ընդհատել հանդիպումը և պատսպարվել, երբ քաղաքի վրա «հրթիռներ տեղացին»:
Հարվածը տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ բանակցությունների ժամանակ։ «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ մասնակիցները ստիպված եղան ընդհատել հանդիպումը՝ պատսպարվելու համար, քանի որ հրթիռները կրկին ընկան Օդեսայի վրա»,- ասել է պաշտոնյան։
Տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններին միացած Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միշելին Հաղթանակի օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի պարտության տարելիցի օրը, Ուկրաինա այցի համար, տեղեկացնում է News.am-ը։