2022-05-10 10:52
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Հենրիխ Դանիելյանին տարել են անհայտ ուղղությամբ
Այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան բենիկ Գալստյանը:
«Մինչ այս պահը փորձում եմ պարզել Հենրիխի գտնվելու վայրը»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը: