Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում

Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին և սահմանագծման գործընթացին։

Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչները քանիցս հայտարարել էին, որ նշված հինգ կետերն ընդունելի են համարում, բայց ոչ լրիվ, ինչի առնչությամբ Երևանն ավելացրել է իր կետերը։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, Բաքվում համառորեն անտեսում են դրանք, տեղեկացնում է News.am։