2022-05-10 13:29
Լրատվական գործակալություններ
Այսօր «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի։
Գործով մեղադրյալներն են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին մի քանի միջնորդություն էր ներկայացվել, որոնք դատավոր Աննա Դանիբեկյանը բարեհաջող կերպով առանց քննության թողեց: