2022-05-10 13:36
Լրատվական գործակալություններ
Թուրքիան մտադիր է հյուպատոսություն բացել Շուշիում
Թուրքիայի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում օկուպացված հայկական Շուշիում հյուպատոսություն բացելու հարցով:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին լրագրողներին ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև բանակցություններ են ընթանում Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը: