2022-05-10 17:33
Լրատվական գործակալություններ
Շարմազանով․ Հայաստանը մերժում է Նիկոլի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը
«Մենք բախումների չենք գնալու, բախումներ հրահրում են միայն սադրիչները, նիկոլականները»,- քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ իրենք ցնցումների տանելու հայրենիք չունեն, իրենց նպատակն է խաղաղ անհնազանդության միջոցով ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի լեգիտիմություն, իշխանություն, Հայաստանը մերժում է Նիկոլի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը։
«Պետք է պայքարենք այնքան ժամանակ, մինչև այս խաղաղ անհնազանդությունն անհնարին դարձնի նիոկալական ռեժիմի տեղաշարժերը, գործողությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը, տեղեկացնում է Panorama.am-ը։