2022-05-12 12:35
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը սուտ տեղեկություն է տարածել. ՀՀ ՊՆ-ն պատասխանել է
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` արձագանքելով Ադրբեջանի ՊՆ–ին։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն առավոտյան հայտարարել է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– նշված է ՀՀ ՊՆ–ի հայտարարության մեջ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։