Միրզոյան․ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում կանցկացնեն Մոսկվայում սահմանների սահմանազատման հարցով

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները մայիսի 16-17-ը հանդիպում կանցկացնեն Մոսկվայում։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծման հարցի շուրջ։ և, կարծես թե, պայմանավորվածություն կա ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որ մայիսի 16-17-ը պատրաստվում են հանդիպել Մոսկվայում հաղորդակցությունների մասով, և կա նաև պայմանավորվածություն, որ նույն օրերին Մոսկվայում նաև երկկողմ հանդիպում կկազմակերպվի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցով»,- ասել է Միրզոյանը, տեղեկացնում է News.am։