Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ-ական Վելիխան Խլղաթյանը

Քիչ առաջ առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը, տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջը։

«Քիչ առաջ նիկոլական իշխանության կամակատար իրավապահների կողմից տեղի է ունեցել հերթական խուլիգանությունը, առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44֊օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը։

Իրավապահներին հորդորում ենք վերջ տալ ամենօրյա ապօրինություններին։

Ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի լռեցնելու մեզ»,– ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է News.am։