Հունաստանի խորհրդարանը հաստատել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի փոփոխությունները
Հունաստանի խորհրդարանը հինգշաբթի քվեարկել է Հունաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրում փոփոխությունների օգտին, հաղորդում է «РИА новости»-ն:
Գործակալության տեղեկություններով՝ 300 հոգանոց խորհրդարանում «կողմ» է քվեարկել 181 պատգամավոր։
Հունաստանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը (Mutual Defense Cooperation Agreement, MDCA) ստորագրվել է 2021 թվականի հոկտեմբերի 14-ին, այն նախատեսում է ԱՄՆ-ին չորս ռազմակայանների փոխանցում՝ բացի նախկինում տրամադրված չորս բազաներից:
Նշվում է, որ այդ թվում փոխանցվում են երկրի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգստի մոտ գտնվող Յանուլի ռազմական ճամբարը, Կրետեի ռազմածովային բազան, Պիերիայի շրջանի Լիտոխորո հրաձգարանը և Գեորգուլի ճամբարը Լարիսի ավիաբազայի մոտ: Համաձայնագրի գործողության ժամկետը սահմանվել է հինգ տարի՝ մեկ տարվա փոխարեն։
Armenia today