Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Տաջիկստանը։

ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովն ավելի վաղ նշել էր, որ գարնանային նիստի օրակարգը հագեցած է լինելու։

Հանդիպմանը նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային թեմաների, ԱՊՀ համագործակցության շրջանակներում հարցերի շուրջ, հատուկ ուշադրություն կդարձվի միջազգային անվտանգության թեմաներին և մշակութային, հումանիտար և գիտական ոլորտներում կապերի ամրապնդմանը։

Իսկ անդամ երկրների արտգործնախարարների աշնանային հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին Նուրսուլթանում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։