2022-05-16 09:23
Լրատվական գործակալություններ
Շվեդիան պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին
Շվեդիայի իշխող կուսակցության ղեկավարությունը հերթական նիստում որոշում է կայացրել, որ կուսակցությունը կնպաստի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հայտի ներկայացմանը, ասվում է հայտարարության մեջ:
Կուսակցությունը երկար ժամանակ դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն փոխել է իր դիրքորոշումը՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետ, փոխանցում է Euronews-ը:
«Այսպիսով, սոցիալ դեմոկրատները կձգտեն հասնել նրան, որ Շվեդիան հայտարարի երկրի տարածքում միջուկային զենքի և մշտական բազաների տեղակայման շուրջ վերապահումների մասին, եթե ՆԱՏՕ-ն ընդունի հայտը»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: