2022-05-16 15:52
Լրատվական գործակալություններ
0
McDonald's-ը հեռանում է ռուսական շուկայից
McDonald's-ը որոշում է կայացրել հեռանալ ռուսական շուկայից և սկսել է վաճառել ռուսաստանյան բիզնեսը, նշվել է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
«Երկրում ավելի քան 30 տարվա աշխատանքից հետո McDonald's կորպորացիան հայտարարել է, որ դուրս է գալիս ռուսական շուկայից և նախաձեռնել է ռուսաստանյան իր բիզնեսը վաճառելու գործընթացը»,- նշվել է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։