Թագուհի Թովմասյան. Պատրաստում եմ օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Հետևելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին:
Այսօր ՀՀ ոստիկանության աշխատակիցները գործում են անթաքույց ագրեսիայով, նախապես չեն ծանուցում քաղաքացիներին, թե ինչու է բերման ենթարկելու անհրաժեշտություն առաջացել:
Ավելին, արձանագրվում են ձերբակալելիս քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելու դեպքեր և այլ խայտառակ գործողություններ։
ՀՀ որևէ օրենսդրությամբ սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, ուստի այսօր ոստիկանի ներկայացրած՝ արագ վարելու պահանջը առերևույթ հանցավոր է։
Որպես ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ արձանագրում եմ ՀՀ ոստիկանության այսօրվա ոչ համաչափ գործողությունները, որոնց կապակցությամբ մինչև օրվա ավարտը գրություն կուղարկեմ ՀՀ գլխավոր դատախազին:
Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար»։
Panorama.am