2022-05-17 13:55
Լրատվական գործակալություններ
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում
Այս ամսվա ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով աշխատանքային խմբի հանդիպում անցկացնելու վերաբերյալ նախնական պայմանավորվածություն կա։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Նախնական պայմանավորվածությունների համաձայն այս ամսվա ընթացքում պետք է հանդիպում տեղի ունենա։ Կոնկրետ ամսաթիվը համաձայնեցման փուլում է»,– հայտնեցին գրասենյակից։
Հիշեցնենք, որ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում։