2022-05-17 16:10
Լրատվական գործակալություններ
Կոչուբաև․ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց:
«Հենց նոր տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ բերման ենթարկվածների թվում էր նաև Նարեկ Մանթաշյանը:
Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները, տեղեկացնում է News.am-ը: