2022-05-18 13:13
Լրատվական գործակալություններ
Ինչպես են ոստիկանները քաշքշելով փորձում բերման ենթարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանին
Կարմիր բերետավորները քաշքշելով փորձել են բերման ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ՝ ուժ կիրառելով ուզում են նրան նստեցնել մեքենան, սակայն որոշ ժամանակ անց փոշմանում են ու ասում՝ «գնա»:
Այս առնչությամբ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում այդ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն, տեղեկացնում է News.am-ը: