2022-05-23 09:52
Լրատվական գործակալություններ
«Դիմադրություն» շարժումը սկսել է բողոքի ակցիաները Երևանի մատույցներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վաղ առավոտից մեկնարկեցին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաները։
Ինչպես և նախատեսված էր, անհնազանդության ակցիաները սկսվեցին ավտոերթերով` մայրաքաղաք Երևան մտնող հիմնական ավտոճանապարհներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի խճուղիներից ու Սևան-Երևան ավտոմայրուղուց։
Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևանի կենտրոնական հատված։
«Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը նախօրեին հայտարարել էր, որ առավոտյան ժամը 8-ից մեկնարկելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթերը։
Sputnik Արմենիա