Հայաստանի հետ սահմանին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են սկսվել

Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուք–ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ «Հելդար Ալիև–2022» անունը կրող զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 26-ը։ Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը։ Ադրբեջանի զինված ուժերը մասնակցում են տանկային և այլ ստորաբաժանումներով, տեղեկացնում է News.am։