2022-05-23 19:45
Լրատվական գործակալություններ
Զախարովա․ Զելենսկին ցանկանում է օրինականացնել լեհերի կողմից Ուկրաինայի զավթումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է օրինականացնել լեհերի կողմից Ուկրաինայի զավթումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պետության նախագահը խնդրում է ազգային խորհրդարանին հաստատել մեկ այլ պետության քաղաքացիների հատուկ իրավունքները՝ ըստ էության թույլ տալով նրանց ամեն ինչ»,-գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նա պարզաբանել է, որ ԶԼՄ-ների արտահոսքի համաձայն՝ Զելենսկին ցանկանում է ուկրաինացիների իրավունքները նույնացնել լեհերի իրավունքներին՝ բացառությամբ ձայնի իրավունքի։
Զախարովան նման իրավիճակն անվանել է «ինքնիշխանության կազուս»։
Ուկրաինայում Լեհաստանի քաղաքացիների կարգավիճակի վերաբերյալ Զելենսկու որոշման մասին հայտնի է դարձել մայիսի 22-ին, տեղեկացնում է News.am-ը։