2022-05-24 09:34
Լրատվական գործակալություններ
ՀՀ ոստիկանությունը ցուցարարներին հորդորում է չխափանել մետրոպոլիտենի աշխատանքը
ՀՀ ոստիկանությունն ընդդիմությանը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև այլ հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից։
«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը: Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Իրավապահ կառույցից ընդգծում են, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեն նման գործողությունները կասեցնելու համար։
Sputnik Արմենիա