2022-05-24 13:21
Լրատվական գործակալություններ
Այսօր «Սիլվայի գործով» դատական նիստ տեղի կունենա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի։ Գործող մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նիստը չկայացավ՝ Արմեն Գևորգյանի՝ ԵԽԽՎ նիստին մեկնելու պատճառով։ Նախորդ նիստն անցկացվել է դռնփակ:
Ինչպես արդեն հաղորդվել էր, դատավոր Աննա Դանիբեկյանը, չնայած բազմաթիվ միջնորդությունների առկայությանը՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունից մինչև գործով ապացույցները ոչ իրավաչափ ճանաչելու միջնորդությունը, սկսել է ուսումնասիրել դրանք։ Նիստը դռնփակ անցկացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել փաստաբան Հայկ Ալումյանը, տեղեկացնում է News.am-ը: