2022-05-25 09:37
Լրատվական գործակալություններ
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում (ուղիղ եթեր)
«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Ֆրանսիայի հրապարակից երթը մեկնարկել է դեպի Բաղրամյան պողոտա:
«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– նախօրեին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը և դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ:
News.am