2022-05-25 17:32
Լրատվական գործակալություններ
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովին, ինչն արձանագրված է երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում եզակի փորձագիտական ներուժ ունի։ Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութերը, և ուրախ կլինենք հանձնաժողովի գործունեության շրջանակներում կիսվել մեր նյութերով և աշխատանքով հայ և ադրբեջանցի ընկերների հետ։ Խորհրդատվական օգնության ցուցաբերման ռուս փորձագետների թիմն արդեն ձևավորված է»,- նշել է է Զախարովան, տեղեկացնում է News.am-ը։