Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք

Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։

«Բողոքով պնդում ենք, որ Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է հիմնավոր կասկածը։ Բացի այդ, կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն։ Եվ վերջում՝ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ», - գրել է Մելիքյանը։

Գրիգորյանի պաշտպանությամբ զբաղվում են Ռուբեն Մելիքյանը և Արմեն Մաշինյանը։

Sputnik Արմենիա