ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող «Toyota»-ները չեն գնվի. որոշումը կկասեցվի

Իշխանությունը հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող «BMW 750Li» ծառայողական ավտոմեքենային ուղեկցող «Toyota RAV 4» մոդելի երեք ամենագնաց գնելու որոշումից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` նշելով, որ որոշվել է ձեռնպահ մնալ նման քայլից:

«Այս պահին նման գնումը նպատակահարմար չէ»,- ասաց նա։

Իսկ քանի որ գնման գործընթացը հաստատվել է կառավարության որոշմամբ, Խաչատրյանը հայտնեց, որ այն նույն ընթացակարգով էլ կասեցվելու է։

«Ոչ թե չեղարկվելու է, այլ կասեցվելու է»,- ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։