Փալոնե․ ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին պատասխանատվության կանչի

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ չհրահրված ագրեսիայի համար։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

«Ես ոգևորված եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից։ ԱՄՆ-ը պետք է շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, բայց մենք առանց հապաղելու պետք է պատասխանատվության կանչենք Ադրբեջանին՝ Արցախի դեմ նրա չհրահրված ագրեսիայի համար»,- նշել է նա, տեղեկացնում է News.am։